Իտալական Տրամին քաղաքում 300-ամյա ագարակը, որը պատկանում էր կաթոլիկ եկեղեցուն, վերածվել է ավերակների, երբ դրա վրայով հսկայական ժայռաբեկոր է անցել։ 400 խմ մակերեսով քարը պոկվել է ժայռից՝ ոչնչացնելով ագարակն ու կից խաղողի այգիները։ Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել, վնասը գնահատվել է 1 մլն եվրո։ Մտավախություն կա, որ դեպքը կարող է կրկնվել և հարակից տարածքների բնակիչները տարհանվել են։